Բայդեն.ԱՄՆ-ն հայտնվել է արտակարգ իրավիճակում
https://parstoday.ir/hy/news/world-i129341-Բայդեն.ԱՄՆ_ն_հայտնվել_է_արտակարգ_իրավիճակում
ԱՄՆ նորընտիր նախագահը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի և դրա բացասական հետևանքների պատճառով, երկրում արտակարգ իրավիճակ է տիրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2020 13:17 Asia/Tehran
  • Բայդեն.ԱՄՆ-ն հայտնվել է արտակարգ իրավիճակում

ԱՄՆ նորընտիր նախագահը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի և դրա բացասական հետևանքների պատճառով, երկրում արտակարգ իրավիճակ է տիրում:

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Հաշվի առնելով ԱՄՆ-ում տիրող արտակարգ իրավիճակը, ամերիկացիներն օգնության կարիք ունեն»:

Իր թվիթերյան գրառման մեջ, Ջո Բայդենն ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ստեղծված գործազրկության ճգնաժամը հաղթահարելու համար: Եթե Կոնգրեսը և երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփը մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը հիմնական քայլ չկատարեն այս ճգնաժամին դիմակայելու համար, 12 միլիոն ամերիկացի կկորցնի գործազրկության ապահովագրության նպաստը». նշել է Բայդենն իր թվիթերյան գրառման մեջ:

ԱՄՆ-ում վարակը լայն տարածում է գտել: Նախօրեին այդ երկրում կորոնավիրուսից մահացել էր 2500 հիվանդ, վարակվել էր մոտ 225 հազար մարդ: Ընդհանուր առմամբ, այդ  երկրում վարակվել է  14 միլիոն  983 հազար մարդ, մահացության ընդհանուր թիվը կազմում  է 287 հազար 825: