Բայդեն.ԱՄՆ-ն հայտնվել է արտակարգ իրավիճակում
ԱՄՆ նորընտիր նախագահը հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի և դրա բացասական հետևանքների պատճառով, երկրում արտակարգ իրավիճակ է տիրում:
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Հաշվի առնելով ԱՄՆ-ում տիրող արտակարգ իրավիճակը, ամերիկացիներն օգնության կարիք ունեն»:
Իր թվիթերյան գրառման մեջ, Ջո Բայդենն ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ստեղծված գործազրկության ճգնաժամը հաղթահարելու համար: Եթե Կոնգրեսը և երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփը մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը հիմնական քայլ չկատարեն այս ճգնաժամին դիմակայելու համար, 12 միլիոն ամերիկացի կկորցնի գործազրկության ապահովագրության նպաստը». նշել է Բայդենն իր թվիթերյան գրառման մեջ:
ԱՄՆ-ում վարակը լայն տարածում է գտել: Նախօրեին այդ երկրում կորոնավիրուսից մահացել էր 2500 հիվանդ, վարակվել էր մոտ 225 հազար մարդ: Ընդհանուր առմամբ, այդ երկրում վարակվել է 14 միլիոն 983 հազար մարդ, մահացության ընդհանուր թիվը կազմում է 287 հազար 825: