Ռուս դիվանագետ.Մոսկվան դեմ է նոր ՀԳՀԾ-ին
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ և դեսպան Միխայիլ Ուլյանովը դեմ հանդես գալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը մեկ այլ միջուկային գործարքով փոխարինելուն, հայտարարել է.«Իրանի հետ ցանկացած նոր միջուկային համաձայնություն երկար տարիներ կպահանջի»:
Միխայիլ Ուլյանովը կիրակի օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Իրանի հետ միջուկային համաձայնության բարելավմանն ուղղված ցանկացած փորձ կպահանջի տարիներ բանակցություններ վարել՝ առանց դրական արդյունքների հասնելու երաշխիքների»:
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հավելել է.«Առանց նոր բանակցությունների, հնարավոր է «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը» վերադարձնել նախկին վիճակին և վերականգնել ԱՄՆ-ի մասնակցությունը միջուկային գործարքին»:
Ռուս դիվանագետն ապա նշել է.«Ուշադրության արժանի է Իրանի պաշտոնյաների հայտարարություններն այս կապակցությամբ: Նրանք հնարավոր են համարում, առանց որևէ բանակցության ՀԳՀԾ-ն ավտոմատ վերադարձնել Օբամայի օրոք եղած վիճակին»: