Ռուս դիվանագետ.Մոսկվան դեմ է նոր ՀԳՀԾ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i129342-Ռուս_դիվանագետ.Մոսկվան_դեմ_է_նոր_ՀԳՀԾ_ին
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ և դեսպան Միխայիլ Ուլյանովը դեմ հանդես գալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը մեկ այլ միջուկային գործարքով փոխարինելուն, հայտարարել է.«Իրանի հետ ցանկացած նոր միջուկային համաձայնություն երկար տարիներ կպահանջի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2020 13:37 Asia/Tehran
  • Ռուս դիվանագետ.Մոսկվան դեմ է նոր ՀԳՀԾ-ին

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ և դեսպան Միխայիլ Ուլյանովը դեմ հանդես գալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը մեկ այլ միջուկային գործարքով փոխարինելուն, հայտարարել է.«Իրանի հետ ցանկացած նոր միջուկային համաձայնություն երկար տարիներ կպահանջի»:

Միխայիլ Ուլյանովը կիրակի օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Իրանի հետ միջուկային  համաձայնության բարելավմանն ուղղված ցանկացած փորձ կպահանջի տարիներ  բանակցություններ վարել՝ առանց դրական արդյունքների հասնելու երաշխիքների»:

Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը հավելել է.«Առանց նոր բանակցությունների, հնարավոր է «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը»  վերադարձնել նախկին վիճակին և  վերականգնել ԱՄՆ-ի մասնակցությունը միջուկային գործարքին»:

Ռուս  դիվանագետն ապա նշել է.«Ուշադրության արժանի է Իրանի պաշտոնյաների հայտարարություններն այս կապակցությամբ: Նրանք հնարավոր են համարում, առանց որևէ բանակցության ՀԳՀԾ-ն ավտոմատ վերադարձնել Օբամայի օրոք եղած վիճակին»: