ԴԱԻՇ-ի զինյալները պատրաստում են եվրոպական բազմաթիվ կեղծ անձնագրեր. Ֆրանսիայի ՆԳՆ
Հունվար 26, 2016 16:05 Asia/Tehran
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստեղծել է ԵՄ երկրների կեղծ անձնագրերի արտադրման ցանց: Այդ մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովին:
Զինյալները կեղծ անձնագրեր են պատրաստում Սիրիայում, Իրաքում և Լիբիայում: Այդ աշխատանքը ձեռք է բերել «արդյունաբերական մասշտաբ»՝ ասել է նախարարը: Ընդ որում, նա չի նշել ահաբեկիչների կողմից օգտագործվող կեղծ փաստաթղթերի հնարավոր քանակը:
Կազնյովը այդ հայտարարությունը արել է եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո, որի ընթացքում նա առաջարկել է ստեղծել կեղծ անձնագրերով ԵՄ տարածք ներթափանցել փորձող փախստականների ստուգման համատեղ խումբ:
Պիտակ