Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2021 թվականի մարտին կայցելի Իրաք
https://parstoday.ir/hy/news/world-i129401-Հռոմի_Ֆրանցիսկոս_պապը_2021_թվականի_մարտին_կայցելի_Իրաք
Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2021 թվականի մարտին կայցելի Իրաք: Այդ մասին դեկտեմբերի 7-ին հայտարարել Է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Դեկտեմբեր 07, 2020 18:46 Asia/Tehran
  • Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2021 թվականի մարտին կայցելի Իրաք

Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2021 թվականի մարտին կայցելի Իրաք: Այդ մասին դեկտեմբերի 7-ին հայտարարել Է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ընդունելով Իրաքի Հանրապետության եւ տեղի կաթոլիկ եկեղեցու հրավերը՝ Ֆրանցիսկոս պապը վերոհիշյալ երկիր առաքելական այցը կկատարի 2021 թվականի մարտի 5-ից մինչեւ 8-ը»,-հայտնել Է Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչը:

Պապի այցի ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ՝ հաշվի առնելով «համաշխարհային արտակարգ բժշկա-սանիտարական իրադրությունը», նշել Է Բրունին:

Այդուհանդերձ, նրա խոսքով, քահանայապետը կայցելի Իրաքի մայրաքաղաք Բաղդադ, Ուր հարթավայր, որը կապված Է Աբրահամի մասին հիշատակման հետ, ինչպես նաեւ Էբրիլ, Մոսուլ եւ Քարաքոշ քաղաքներ: Հռոմի պապն ավելի վաղ հրապարակորեն հայտարարել Է մերձավորարեւելյան այդ երկիր այցելելու իր ցանկության մասին:

Այսպես, անցյալ տարվա հունվարին նա լրագրողներին հայտարարել Է, որ կցանկանար մեկնել Իրաք, սակայն տեղի եպիսկոպոսները պնդում են, որ առայժմ դա բավարար չափով անվտանգ չԷ: Այդ կապակցությամբ, քահանայապետն այն ժամանակ կատակել Է, թե, հնարավոր Է, որ իրաքցի հոգեւոր պետերն իրենք չեն կարող միմյանց հետ պայմանավորվել այս հարցի շուրջ, եւ ասել Է, որ հենց այդ պատճառով Է այցով Իրաք ուղարկել Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինին: 2019 թվականի հունիսին Ֆրանցիսկոս պապը կրկին վերադարձել Է այդ թեմային՝ Վատիկանում ընդունելով Roaco կրոնական կազմակերպության աշխատակիցներին, կազմակերպություն, որն զբացվում Է Արեւելյան կաթոլիկ եկեղեցիներին օգնություն ցուցաբերելով:

Նա հայտարարել Է, որ ինքը մշտապես մտածել Է Իրաք ուղեւորվելու մասին եւ մտադրություն Է հայտնել Է այդ երկիր այցելել 2020 թվականին: Սակայն այդ պլանների իրականացմանը խանգարել Է կորոնավիրուսի համավարակը: Ֆրանցիսկոս պապը միշտ հատուկ ուշադրությամբ Է հետեւել իրադարձությունների զարգացմանը Իրաքում եւ քանիցս հավատացյալներին հորդորել աղոթել այս երկրում խաղաղության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio