ԱՄՆ-ում աճել է սննդի անապահովությունը
https://parstoday.ir/hy/news/world-i129447-ԱՄՆ_ում_աճել_է_սննդի_անապահովությունը
ԱՄՆ-ում անվճար սննդի բաշխման կենտրոնները հայտնում են այս երկրում կարիքավորների աննախադեպ աճի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2020 14:33 Asia/Tehran

ԱՄՆ-ում անվճար սննդի բաշխման կենտրոնները հայտնում են այս երկրում կարիքավորների աննախադեպ աճի մասին:

«Ռաշա Թուդեյ» գործակալության հաղորդմամբ,  ԱՄՆ-ում անվճար սննդի բաշխման կենտրոնները հայտնում են, որ նախորդ տարվա համեմատությամբ, 2020թ. այս կենտրոնների դմողների թիվը 60 տոկոսով ավելացել է:

ԱՄՆ-ի որոշ քաղաքացիներ կորոնավիրուսի տարածումից հետո սննդամթերք ձեռք բերելու իրենց դժվարությունների մասին ասում են, որ չեն կարող այս խնդրիը թաքցնել և եթե փորձեն դսա գաղտնի պահել, իրավիճակն ավելի կվատանա: 

Ըստ այս հաղորդման, ԱՄՆ-ի մեծ թվով քաղաքներում մեքենաները մինչև ուշ գիշեր կանգնում են սննդի բանկերի առջև գոյացած հերթի մեջ: Մարդկանց մտահոգում է նաև հաջորդ օրվա սննդի հարցը: 

Կորոնավիրուսի տարածման հետևանքով հազարավոր ամերիկացիներ գործազուրկ են դարձել: 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը և Կոնգրեսը տարաձայնություններ ունեն ֆինանսական օգնության փաթեթների վավերացման հարցում: