Սաուդյան Արաբիան ու ԱՄՆ-ն համատեղ զորավարժություն են անցկացնում
Սաուդյան Արաբիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ ցամաքային զորքերի «Falcon Claw 2» համատեղ զորավարժությունների անցկացման մասին:
Սաուդյան Արաբիայի Պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարել է, որ զորավարժություններն անց են կացվում երկու երկրների ցամաքային զորքերի համատեղ զորավարժությունների շրջանակում, որոնք ուղղված են համակարգվա և համատեղ ռազմական համագործակցության բարձրացմանը, փորձի փոխանակմանը և տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու մարտական պատրաստության բարձրացմանը:
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը զորավարժությունների վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդել:
Վերջին տարիներին Սաուդյան Արաբիայի և Միացյալ Նահանգների համատեղ զորավարժությունները հիմնականում համահունչ են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ԱՄՆ կառավարության նյութական շահագրգռվածությանը և ինչը հանգեցնում է Միացյալ Նահանգների կողմից Սաուդյան Արաբիայի նյութական ռեսուրսների շարունակական թալանին: