ԱՄՆ-ի բոլոր նահանգներում հաստատվել են ընտրությունների արդյունքները
ԱՄՆ-ի 50 նահանգները ու մայրաքաղաք Վաշինգտոնը հաստատել են նախագահական ընտրությունների արդյունքները: 17 նահանգ իր աջակցությունն է հայտնել Տեխաս նահանգի գլխավոր դատախազի բողոքին՝ նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կապակցությամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Տեխասի գլխավոր դատախազի կողմից 4 նահանգներում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված բողոքին և իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Բազմաթիվ ապացույցներ կան, որ այս չորս նահանգներում ծավալուն ընտրակեղծիքներ են տեղի ուենցել»:
ԱՄՆ-ի նախագահը Թվիթերում գրել է.«Մինչ այժմ չի նախադեպը չի եղել, որ Ֆլորիդա և Օհայո նահանգներում հաղթած թեկնածուն պարտվի ընտրություններում, մինչդեռ այդ երկու նահանգներում էլ հաղթել է ձայների մեծ տարբերությամբ»:
Թրամփը դեռ չի ընդունել նախագահական ընտրություններում իր պարտությունը և պնդում է, որ ընտրակեղծիքներ են տեղի ունեցել: