Գերմանիան երկարաձգել է Սաուդյան Արաբիայի նկատմամբ զենքի էմբարգոն
https://parstoday.ir/hy/news/world-i129528-Գերմանիան_երկարաձգել_է_Սաուդյան_Արաբիայի_նկատմամբ_զենքի_էմբարգոն
Գերմանիայի կառավարությունը Սաուդյան Արաբիայի նկատմամբ զենքի էմբարգոն երկարաձգեց ևս մեկ տարով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2020 13:23 Asia/Tehran
  • Գերմանիան երկարաձգել է Սաուդյան Արաբիայի նկատմամբ զենքի էմբարգոն

Գերմանիայի կառավարությունը Սաուդյան Արաբիայի նկատմամբ զենքի էմբարգոն երկարաձգեց ևս մեկ տարով:

«Անատոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Գերմանիայի կառավարությունը Սաուդյան Արաբիայի նկատմամբ զենքի էմբարգոն երկարացրել է մինչև 2021 թ.-ի վերջը:

Գերմանիայի կառավարությունը նույնպես որոշում է կայացրել խստացնել Սաուդյան Արաբիայի նկատմամբ զենքի արգելքների մասին կանոնակարգերը:

Սաուդյան Արաբիայի դեմ գերմանական զենքի էմբարգոյի ժամկետը լրանում էր 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, իսկ  ավելի վաղ ԶԼՄ-ները  հայտնել էին, որ այն կարող է երկարաձգվել:

2018  թ-ի մարտին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արգելել էր  զենք վաճառել Եմենի պատերազմող կողմերին, սակայն  մինչև Ստամբուլում Ռիադի հյուպատոսությունում սաուդացի քննադատ լրագրող Ջամալ Խաշղջիի սպանությունը, Էմբարգոն ամբողջությամբ չէր գործադրվել:

2018-ի նոյեմբերին Սաուդյան ռեժիմի ընդդիմադիր լրագրողի սպանությամբ, Գերմանիայի կառավարությունը լիովին իրականացրեց զենքի էմբարգոն: