Դեմոկրատ պատգամավորների նամակն ի պաշտպանություն ՀԳՀԾ վերադառնալու Բայդենի որոշման
https://parstoday.ir/hy/news/world-i129529-Դեմոկրատ_պատգամավորների_նամակն_ի_պաշտպանություն_ՀԳՀԾ_վերադառնալու_Բայդենի_որոշման
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշ դեմոկրատներ աջակցություն են հայտնել Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու նորընտիր նախագահի որոշմանը: Այս մասին տեղեկացնում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2020 13:27 Asia/Tehran
  • Դեմոկրատ պատգամավորների նամակն ի պաշտպանություն  ՀԳՀԾ վերադառնալու Բայդենի որոշման

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշ դեմոկրատներ աջակցություն են հայտնել Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու նորընտիր նախագահի որոշմանը: Այս մասին տեղեկացնում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի խումբ դեմոկրատներ, համատեղ նամակ են գրել, որով աջակցություն են հայտնել Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու  նորընտիր  նախագահ Ջո Բայդենի նախագծին:

Նամակում  առանց անդրադառնալու  Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանի դուրս գալուն, դեմոկրատները պնդել են, որ Իրանը պետք է վերադառնա  ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին:

Ըստ հաղորդման, նամակը ստորագրել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշ անդամներ, այդ թվում՝ Բրեդ Շերմանը, ովքեր վայելում են Սիոնիստական ​​ռեժիմի աջակցությունը:

Նախընտրական քարոզարշավում Ջո Բայդենը պնդում էր, որ եթե Իրանը լիովին կատարի ՀԳՀԾ-ով  ստանձնած իր պարտավորությունները, Վաշինգտոնը կվերադառնա ՀԳՀԾ: