Ամերիկյան հիվանդանոցները դժվար օրեր են անցկացնում
https://parstoday.ir/hy/news/world-i129558-Ամերիկյան_հիվանդանոցները_դժվար_օրեր_են_անցկացնում
Անդրադառնալով հիվանդանոցների ծանր վիճակին, ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ 200 հիվանդանոցներում այլևս տեղ չկա, իսկ հիվանդանոցների գրեթե մեկ երրորդում, վերակենդանացման բաժինների մահճակալները համարյա ամբողջությամբ զբաղված են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2020 07:26 Asia/Tehran
  • Ամերիկյան հիվանդանոցները դժվար օրեր են անցկացնում

Անդրադառնալով հիվանդանոցների ծանր վիճակին, ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ 200 հիվանդանոցներում այլևս տեղ չկա, իսկ հիվանդանոցների գրեթե մեկ երրորդում, վերակենդանացման բաժինների մահճակալները համարյա ամբողջությամբ զբաղված են:

Ըստ CNN- ի, չնայած ամերիկացիների մեծ մասը վարակված չէ կորոնավիրուսով, սակայն խնդիրներ ունի, քանի որ  հիվանդանոցներ ընդունված  կորոնավիրուսով վարակվածների թիվը շատ մեծ է:

ԱՄՆ առողջապահության և առողջապահական ծառայությունների դեպարտամենտի տվյալները ցույց են տալիս, որ անցյալ շաբաթ, առնվազն 200 հիվանդանոցներում հիվանդներիր համար տեղ չի եղել, իսկ հիվանդների  մեկ երրորդը զբաղեցրել է վերակենդանացման բաժանմունքների մահճակալնրի ավելի քան 90 տոկոսը:

Երկրում կորոնավիրուսային իրավիճակի վատթարացման արդյունքում,  հիվանդները զբաղեցրել են նաև անձնակազմի  համար նախատեսված մահճակալները: Նախորդ շաբաթ գրացնված 37 տոկոսի փոխարեն, այս շաբաթ այդ թիվը կազմել է  46 տոկոս:  

Բժիշկներն  առաջիկա օրերին Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակավածների թվի աճ են կանխատեսել: