Ամերիկյան հիվանդանոցները դժվար օրեր են անցկացնում
Անդրադառնալով հիվանդանոցների ծանր վիճակին, ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են, որ 200 հիվանդանոցներում այլևս տեղ չկա, իսկ հիվանդանոցների գրեթե մեկ երրորդում, վերակենդանացման բաժինների մահճակալները համարյա ամբողջությամբ զբաղված են:
Ըստ CNN- ի, չնայած ամերիկացիների մեծ մասը վարակված չէ կորոնավիրուսով, սակայն խնդիրներ ունի, քանի որ հիվանդանոցներ ընդունված կորոնավիրուսով վարակվածների թիվը շատ մեծ է:
ԱՄՆ առողջապահության և առողջապահական ծառայությունների դեպարտամենտի տվյալները ցույց են տալիս, որ անցյալ շաբաթ, առնվազն 200 հիվանդանոցներում հիվանդներիր համար տեղ չի եղել, իսկ հիվանդների մեկ երրորդը զբաղեցրել է վերակենդանացման բաժանմունքների մահճակալնրի ավելի քան 90 տոկոսը:
Երկրում կորոնավիրուսային իրավիճակի վատթարացման արդյունքում, հիվանդները զբաղեցրել են նաև անձնակազմի համար նախատեսված մահճակալները: Նախորդ շաբաթ գրացնված 37 տոկոսի փոխարեն, այս շաբաթ այդ թիվը կազմել է 46 տոկոս:
Բժիշկներն առաջիկա օրերին Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակավածների թվի աճ են կանխատեսել: