Ղարաբաղի տարածքում չորս ադրբեջանցի զինծառայող է զոհվել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղարաբաղի տարածքում չորս ադրբեջանցի զինծառայող է զոհվել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել, որում ասված է. «Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական ու դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհվել է չորս ադրբեջանցի զինծառայող, կա 3 վիրավոր»:
«Ղարաբաղյան պատերազմին վերջ դնելու մասին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից եռակողմ հայատարարության ստորագրումից հետո, Ղարաբաղում մնացել են հայկական զինված ջոկատներ, որոնք դիվերսիա են իրականացրել», ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության և պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարությունում:
Ըստ եռակողմ համաձայնության՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնել Ղարաբաղի այն շրջանները, որոնք անցյալում հայկական ու ադրբեջանական զինված ուժերի միջև տեղի ունեցած հակամարտության ընթացքում գրավվել էին հայկական ուժերի կողմից: