ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում
Ստեփանակերտի քաղաքապետի խոսքով, ԼՂ-ի (Արցախ) բնակիչներին հետաքրքրում են անվտանգության և կարգավիճակի հետ կապված հարցերը։
Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքները՝ ռուս խաղաղապահների մասնակցությամբ, շարունակվում են անընդմեջ, սակայն օդային հաղորդակցության բացման հստակ ժամկետներ դեռևս դժվար է նշել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։
«Որքան գիտեմ, Ռուսաստանը բեռները հասցնում է Երևան, որտեղից դրանք մեքենաներով բերում են այստեղ՝ Ստեփանակերտ։ Այժմ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ օդանավակակայան է կառուցվում։ Դա արվում է, որպեսզի ռուսական ինքնաթիռները կարողանան անմիջապես Ղարաբաղ ժամանել»,-պատմել է Սարգսյանը։
Նա դժվարացավ նշել Ստեփանակերտի օդանավակայանի բացման ճշգրիտ ժամկետները, սակայն հավաստիացրեց, որ աշխատանքներն ընթանում են առանց դադարի:
«Հաստատ ասել չեմ կարող, բայց աշխատանքներն ընթանում են օր ու գիշեր»,-ասել է Ստեփանակերտի քաղաքապետը։
Հարցին, թե ուրիշ ինչով կարող էր Ռուսաստանը օգնել Արցախի հետպատերազմյան վերականգնմանը, Սարգսյանը պատասխանել է. «Միայն խաղաղությունն է մեզ պետք։ Խաղաղություն և կարգավիճակ։ Հիմա մարդիկ գիտեն, որ ամեն ինչ լավ կլինի, բայց միևնույն է՝ մտահոգվում են տարածաշրջաանի կարգավիճակի հարցով»։
armeniasputnik.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio