Ադրբեջանի Հանրապետության չորս զինծառայողներ քրեական պատասխանատվության կենթարկվեն
https://parstoday.ir/hy/news/world-i129781-Ադրբեջանի_Հանրապետության_չորս_զինծառայողներ_քրեական_պատասխանատվության_կենթարկվեն
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում ռազմական հանցագործություններ կատարած չորս ադրբեջանցի զինծառայողների դեմ գործ է հարուցվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2020 13:02 Asia/Tehran
  • Ադրբեջանի Հանրապետության չորս զինծառայողներ քրեական պատասխանատվության կենթարկվեն

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում ռազմական հանցագործություններ կատարած չորս ադրբեջանցի զինծառայողների դեմ գործ է հարուցվել:

«Բաքու Խաբար» -ի հաղորդման համաձայն, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հանցավոր գործողություններ պարունակող  տեսանյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել; է, որ դրանց մի մասը կեղծ են, իսկ մյուսների իսկությունը կասկածներ է առաջացրել:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանին կոչ է արել պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործություններ կատարած հայ զինծառայողներին: