Դոնալդ Թրամփը չի պատրաստվում ինքնակամ հեռանալ Սպիտակ Տնից
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ մտադիր չէ ինքնակամ լքել Սպիտակ տունը ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը, shantnews լրատվականի փոխանցմամբ հաղորդել է CNN-ը:
Ինչպես պատմել է Թրամփի մտերիմներից մեկը, նախագահը «տեսարան է սարքել»:
«Թրամփն ասել է մի քանի խորհրդականների, որ ինքն ինքնակամ չի հեռանա երդմնակալության օրը, որպեսզի նրան բռնի ուժով իջեցնեն աստիճաններով: Շատերին դեպքերի այդպիսի զարգացումն անհանգստացրել է, ոմանք կարծում են, որ դժվար թե, գործը դրան հասնի»,- ասվում է հաղորդագրության մեջ: Սպիտակ տունը որևէ կերպ չի մեկնաբանել այդ լուրերը:
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում քննարկվել է այն հարցը, որ երդմնակալության արարողությունը պետք է անցկացվի սահմանափակ հյուրերով՝ պայմանավորված COVID-19-ի համավարակով: Իսկ դեկտեմբերի սկզբին ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Դոնալդ Թրամփը կլքի Սպիտակ տունը Բայդենի երդմնակալության օրը: Սկզբում նա Սպիտակ տնից կթռչի ուղղաթիռով, հետո կտեղափոխվի Air Force One ինքնաթիռը, որով կուղևորվի դեպի Ֆլորիդա՝ մասնակցելու իր համակիրների ցույցին: Ամենայն հավանականությամբ, նա կխոսի այն մասին, որ մտադիր է 2024 թվականին կրկին առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում:
orakarg.com/