Հակաիրանական պատժամիջոցները խախտելու համար Բրիտանիայի քաղաքացին դատապարտվել է 30 ամիս ազատազրկման
ԱՄՆ-ի դատարաններից մեկը, ԱՄՆ-ի սահմանած հակաիրանական պատժամիջոցները խախտելու համար մի 45-ամյա բրիտանացու դատապարտել է 30 ամիս ազատազրկման:
Ասոշիեյթետ պրես գործակալության տեղեկացմամբ, 45-ամյա Քոլին Ֆիշերը դատապարտվել է 2 տարի 6 ամսվա ազատազրկմա` էլեկտրաէներգիայի արտադրության սարքավորումներ արտահանելու փորձի համար, ինչը «Արտակարգ տնտեսական լիազորությունների» մասին օրենքի խախտում է համարվում:
Հյուսիսային Ֆլորիդայի շրջանային դատարանի դատախազ Լոուրենս Քիֆին հայտարարության մեջ նշել է, որ օրենքի համաձայն, Իրանի դեմ պատժամիջոցները կապված են ԱՄՆ ազգային անվտանգության հետ: «Ֆիշերն ու իր հանցակիցները փորձում էին շրջանցել արգելքները», - ասել է նա:
ԱՄՆ դատախազները հայտարարել են, որ Ֆիշերը ձերբակալվել է այս տարվա օգոստոսին, երբ նա ԱՄԷ-ից մուտք էր գործել ԱՄՆ-ի Պենսակոլա քաղաք:
ԱՄՆ պաշտոնյաները կարողացել են բռնագրավել այն սարքավորումները, որոնք Ֆիշերը մտադիր էր ուղարկել Իրանում գործող էներգետիկ ոլորտում ակտիվ ընկերությանը:
Սարքերի արժեքը 500 հազար դոլար էր, և Իրանը կարող էր դրանց միջոցով էներգիա արտադրել իր նավթահանքերի համար: