30 տարվա ընթացքում Մինսկի խմբի աշխատանքն անարդյունավետ է եղել
Ադրբեջանի Ազգային ժողովի պատգամավոր Այդին Միրզազադեն, քննադատելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված Մինսկի խմբի 30-ամյա գործունեությունն ասել է. «ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով, բայց իր գործունեության 30 տարիների ընթացքում լուրջ քայլ չի արել խնդրի լուծման ուղղությամբ»:
Այդին Միրզազադեն ասել է. «Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկներից և ոչ մեկում չի դիտարկվել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»:
Նա հավելել է. «Մինսկի խմբի գործունեության կարիքն այլևս չկա: Այդ խմբի գործունեությունը մնացել է պատմության մեջ»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես քննադատել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի գործունեությունը, նշելով, որ չնայած այս խումբը 28 տարի ժամանակ ուներ հակամարտության լուծման համար, սակայն այդ ուղղությամբ որևէ արդյունավետ քայլ չի արել: Ալիևը նշել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի գործունեությունն անցել է պատմության գիրկը:
1990-ականների սկզբին չորս բանաձև ընդունելուց հետո, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հանձնարարեց տարածաշրջանային կազմակերպություններին, մասնավորապես ԵԱՀԿ-ին:
1992-ին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) ստեղծեց ինը հոգանոց Մինսկի խումբը ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի գլխավորությամբ: Խմբին այս տարիների ընթացքում չի հաջողվել լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: