Ամերիկյան արդարադատություն. Փենսիլվանիա նահանգում 19 տարի բանտարկությունից հետո, տղամարդն արդարացվել է
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիայի դատարանը երկու տասնամյակ բանտարկությունից հետո արդարացրել է դատապարտյալին:
NBC-ն հաղորդել է, որ Ֆիլադելֆիայի շրջանային դատարանն արդարացրել է Թերմին Հիքսին, ով մեղադրվում էր բռնաբարության և մի շարք այլ հանցանքների մեջ:
Հիքսը հայտարարել է որ 2001թ. փողոցում մի կնոչ ճիչ լսելուց հետո, դուրս էր եկել փողոց և իր հեռախոսով զանգահարել ոստիկանության բաժանմունք: Սակայննրանք դեպքի վայր հասնելուց հետո, ոստիկանները սկսել են կրակել նրա ուղղությամբ, և վիրավորել նրան:
Հիքսը դատապարտվել է բռնաբարության համար, քանի որ ոստիկանության աշխատակիցները դատարանում ցուցմունք են տվել նրա դեմ: Սակայն պարզվել է, որ այս վկայությունները սխալ են եղել: Հիքսը 16-րդ մեդադրյալն է, ով արդարացվել է 2018 թվականից ի վեր: