Հարիս. Երեք միլիոն ամերիկացի աշակերտներ ինտերնետ չունեն
https://parstoday.ir/hy/news/world-i129940-Հարիս._Երեք_միլիոն_ամերիկացի_աշակերտներ_ինտերնետ_չունեն
Քննադատելով կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Թրամփի վարչակազմի կրթական ծրագիրը, ԱՄՆ նորընտիր փոխնախագահը հայտարարել է, որ գրեթե երեք միլիոն ամերիկացի ուսանողներ տանը ինտերնետ չունեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2020 06:50 Asia/Tehran
  • Հարիս. Երեք միլիոն ամերիկացի աշակերտներ ինտերնետ չունեն

Քննադատելով կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Թրամփի վարչակազմի կրթական ծրագիրը, ԱՄՆ նորընտիր փոխնախագահը հայտարարել է, որ գրեթե երեք միլիոն ամերիկացի ուսանողներ տանը ինտերնետ չունեն:

Քամալա Հարիսը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադառնալով ամերիկացի մեծ թվով աշակերտների համար ինտերնետի հասանելիության բացակայությանը, գրել է  «Շրջանների մեծ թվով  դպրոցներ այս տարի ուղիներ են փնտրում աշակերտների ինտերնետ հասանելիությունն ապահովելու համար»: 

«Կորոնավիրուսի համաճարակի հետ կամ առանց դրա, ես և Ջո Բայդենը պարտավոր ենք ապահովել համացանցին յուրաքանչյուր ամերիկացու հասանելիությունը», - ասել է  Հարիսը:

Ջո Բայդենը, ով իր քարոզարշավի ընթացքում խոստացավ, որ կորոնավիրուսի դեմ պայքարը լինելու է իր առաջնահերթություններից մեկը, այժմ խոստովանում է, որ իրեն բարդ խնդիր է սպասվում: