Հարիս. Երեք միլիոն ամերիկացի աշակերտներ ինտերնետ չունեն
Քննադատելով կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Թրամփի վարչակազմի կրթական ծրագիրը, ԱՄՆ նորընտիր փոխնախագահը հայտարարել է, որ գրեթե երեք միլիոն ամերիկացի ուսանողներ տանը ինտերնետ չունեն:
Քամալա Հարիսը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադառնալով ամերիկացի մեծ թվով աշակերտների համար ինտերնետի հասանելիության բացակայությանը, գրել է «Շրջանների մեծ թվով դպրոցներ այս տարի ուղիներ են փնտրում աշակերտների ինտերնետ հասանելիությունն ապահովելու համար»:
«Կորոնավիրուսի համաճարակի հետ կամ առանց դրա, ես և Ջո Բայդենը պարտավոր ենք ապահովել համացանցին յուրաքանչյուր ամերիկացու հասանելիությունը», - ասել է Հարիսը:
Ջո Բայդենը, ով իր քարոզարշավի ընթացքում խոստացավ, որ կորոնավիրուսի դեմ պայքարը լինելու է իր առաջնահերթություններից մեկը, այժմ խոստովանում է, որ իրեն բարդ խնդիր է սպասվում: