Ռուսաստան. ԱՄՆ-ն պետք է վերադառնա ՀԳՀԾ,առանց նախապայմանների
https://parstoday.ir/hy/news/world-i130017-Ռուսաստան._ԱՄՆ_ն_պետք_է_վերադառնա_ՀԳՀԾ_առանց_նախապայմանների
Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն պետք է վերադառնա ՀԳՀԾ, առանց որևէ նախապայմանի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2020 06:42 Asia/Tehran
  • Ռուսաստան. ԱՄՆ-ն պետք է վերադառնա ՀԳՀԾ,առանց նախապայմանների

Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն պետք է վերադառնա ՀԳՀԾ, առանց որևէ նախապայմանի:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ նշել է, որ միջուկային հգամաձայնագրի գործադրման անկայունության հիմնական պատճառը Միացյալ Նահանգների ապակառուցողական գործողություններն են:

Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ չնայած ԱՄՆ-ի ուժեղ ճնշմանը, ՀԳՀԾ-ն պահպանվել է:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը կայացած 4+1 խմբի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ վերադարձը ՀԳՀԾ, պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանի:

Իրանի  և  4 + 1 խմբի ԱԳ նախարարները, հանդիպման ժամանակ, ևս մեծ անգամ ափսոսանք են հայտնել համաձայնագրից ԱՄՆ-ի դուրա գալու կապակցությամբ: