«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անդրկովկասում իրավիճակի սրման ռիսկը բարձր է գնահատվում
https://parstoday.ir/hy/news/world-i130103-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ._Անդրկովկասում_իրավիճակի_սրման_ռիսկը_բարձր_է_գնահատվում
Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողությունների տրամաբանությունը հուշում է, որ ԼՂ-ի (Արցախ) գրավված եւ հարակից տարածքներում դեռեւս մեծ է հակամարտության վերսկսման ռիսկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2020 06:08 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անդրկովկասում իրավիճակի սրման ռիսկը բարձր է գնահատվում

Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողությունների տրամաբանությունը հուշում է, որ ԼՂ-ի (Արցախ) գրավված եւ հարակից տարածքներում դեռեւս մեծ է հակամարտության վերսկսման ռիսկը:

«Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողությունների տրամաբանությունը հուշում է, որ Արցախի գրավված եւ հարակից տարածքներում դեռեւս մեծ է հակամարտության վերսկսման ռիսկը: Վերջիններիս կատարած քայլերին թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, բացի հայկական կողմից, առկա պայմանավորվածությունների համաձայն, արդեն ստիպված է արձագանքել նաեւ Ռուսաստանը: Արցախի դեպքում այն բխում է խաղաղապահ առաքելությունից, իսկ Հայաստանի դեպքում՝ 1999 թվականին կնքած համաձայնագրում ամրագրված դրույթներից:

Հայաստանի ռազմավարական դաշնակիցն այսօր բարձր է գնահատում Անդրկովկասում իրավիճակի սրման ռիսկը: Այս մասին մասնավորապես  հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ իր երկրի պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված կազմով խորհրդակցության ժամանակ»:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio