Ռուսաստան-Բայդեն հակամարտության սկիզբը
https://parstoday.ir/hy/news/world-i130105-Ռուսաստան_Բայդեն_հակամարտության_սկիզբը
Ի պատասխան ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հայտարարության, Ռուսաստանի պաշտոնյաները վերջինիս անվանել են ռուսաֆոբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2020 06:25 Asia/Tehran
  • Ռուսաստան-Բայդեն հակամարտության սկիզբը

Ի պատասխան ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հայտարարության, Ռուսաստանի պաշտոնյաները վերջինիս անվանել են ռուսաֆոբ:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն «Ինտերֆաքս» -ին ասել է, որ Մոսկվան ոչ մի դրական նշան չի ակնկալում ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենից, քանի որ ԱՄՆ նախկին շատ նախագահների աշխատանքի հիմքում ընկած է եղել  ռուսաֆոբիան: 

Ռյաբկովն ընդգծել է, որ Ռուսաստանը  պետք է վարի ԱՄՆ-ին զսպելու քաղաքականություն և հերքել է այն լուրերը, թե  Մոսկվան սկսել է կապ հաստատել Բայդենի անցումային թիմի հետ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Բայդենի կողմից որևէ  դրական քայլի նշան չկա:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրը անդրադարձել է  ռուսական և չինական ընկերությունների դեմ ԱՄՆ-ի վերջին քայլերին, նշելով, որ դա վկայում է ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության մասին և որ Ռուսատսանը պատասխան քայլի է դիմելու:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ում նախագահի փոփոխությունը չի նպաստելու խաղաղության հաստատմանը և լարվածության կարգավորմանը: 

ԱՄՆ-ի տարբեր կառույցների դեմ վերջին կիբերհարձակումներում Ռուսաստանի ենթադրյալ դերակատարության մասին հայտարարությունների ֆոնին, Ջո Բայդենը խոստացել է քննարկել Մոսկվայի նկատմամբ հնարավոր բոլոր տարբերակները, ներառյալ՝ պատժամիջոցները և  համարժեք կիբեր հարձակումները: