Թրամփն Ամերիկայի պատմության ամենակոռումպացված նախագահն է
https://parstoday.ir/hy/news/world-i130160-Թրամփն_Ամերիկայի_պատմության_ամենակոռումպացված_նախագահն_է
Վերմոնտ նահանգի դեմոկրատ սենատոր՝ Բերնի Սանդերսը, քննադատելով Դոնալդ Թրամփին իր որոշ հարազատներին և Blackwater ընկերության չորս անդամներին ներում շնորհելու համար, նրան անվանեց ԱՄՆ-ի պատմության մեջ ամենակոռումպացված նախագահը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2020 08:58 Asia/Tehran
  • Թրամփն Ամերիկայի պատմության ամենակոռումպացված նախագահն է

Վերմոնտ նահանգի դեմոկրատ սենատոր՝ Բերնի Սանդերսը, քննադատելով Դոնալդ Թրամփին իր որոշ հարազատներին և Blackwater ընկերության չորս անդամներին ներում շնորհելու համար, նրան անվանեց ԱՄՆ-ի պատմության մեջ ամենակոռումպացված նախագահը:

Իր հաղորդագրության մեջ Սանդերսը գրել է, որ համաներում ստանալու իրավունք ունեն թմրնյութի հետ կապված 450000 հանցագործները, որոնք բռնություն չեն կիրառել:

Ամերիկացի այս սենատորը գրել է, որ համաներում ստանալու արժանի չեն՝ Պոլ Մենֆորտը, Ռոջեր Սթոունը, Չարլզ Կուշները, Դունկան Հանթերը, Ջո Արփաիոն և Blackwater ընկերության ուժերը, ովքեր Իրաքում կոտորել են խաղաղ բնակիչներին:

Սանդերսը գրել է, որ Թրամփն Ամերիկայի պատմության ամենակոռումպացված նախագահն է:

ԱՄՆ-ի նախագահը չորեքշաբթի գիշեր, (Թեհրանի ժամանակով հինգշաբթի առավոտյան) ներում է շնորհել 26 հոգու, այդ թվում ՝ իր նախկին խորհրդական Ռոջեր Սթոունին, իր ընտրական շտաբի նախկին ղեկավար՝ Պոլ Մենֆորտին և իր փեսայի ՝ Ջարեդ Կուշների հորը՝ Չարլզ Կուշներին:

Թրամփն նաև ներում է շնորհել Blackwater ընկերության չորս անդամների, ովքեր դատապարտվել են Իրաքում խաղաղ բնակիչների սպանության մեջ: