Բողոքի ակցիա ԱՄՆ-ի Օհայո նահանգում՝ ոստիկանության բռնությունների դեմ
ԱՄՆ-ում ռասայական խտրականության և ոստիկանական բռնությունների դեմ բողոքների նոր ալիք է բռնկվել Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի ոստիկանության կատարված վերջին հանցագործության տեմ, 47-ամյա սևամորթ Անդրեյ Հիլի սպանության արդյունքում:
Հինգշաբթի օրը հրապարակվեց տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է 44-ամյա ամերիկացի ոստիկանության սպա Ադամ Քոյը կրակում և սպանում Հիլին, որի ձեռքում միայն բջջային հեռախոս կար:
Ըստ Ֆարս լրատվական գործակալության, Հիլի սպանությունից հետո, հինգշաբթի օրը ամերիկացի ցուցարարները դուրս եկան Օհայոյի փողոցներ՝ ձեռքերում «Սևամորթների կյանքը կարևոր է» գրությամբ պաստառներ և կարգախոսներ վանկարկեցին ամերիկյան ոստիկանության ռասիզմի դեմ և արդարություն պահանջեցին այս սևամորթ քաղաքացու համար:
Տեղական ժամանակով երեքշաբթի վաղ առավոտյան Հիլլը կանգնած էր իր ավտոտնակում, երբ նրան մոտեցան ոստիկանության երկու աշխատակիցներ և Կոյը մի քանի կրակոց արձակեց նրա ուղղությամբ:
Այս ոճրագործությունը զայրացրել է ամերիկյան ժողովրդին: ԱՄՆ ոստիկանությունն ու անվտանգության ուժերը, սակայն, նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ճնշում են գործադրում ցուցարարների դեմ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio