ԱՄՆ ոստիկանություն. Նեշվիլի պայթյունը դիտավորյալ էր
https://parstoday.ir/hy/news/world-i130193-ԱՄՆ_ոստիկանություն._Նեշվիլի_պայթյունը_դիտավորյալ_էր
ԱՄՆ ոստիկանությունը հայտարարել է, որ ուրբաթ օրը Նեշվիլում տեղի ունեցած պայթյունը կանխամտածված գործողություն էր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2020 07:49 Asia/Tehran

ԱՄՆ ոստիկանությունը հայտարարել է, որ ուրբաթ օրը Նեշվիլում տեղի ունեցած պայթյունը կանխամտածված գործողություն էր:

Ինչպես հայտնում է Associated Press- ը, ուրբաթ առավոտյան Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի կենտրոնական փողոցում կայանված մեքենայի պայթյունի հետևանքով, վնասվել են  մի քանի շենքեր և վիրավորվել է երեք քաղաքացի:

Նեշվիլի ոստիկանության բաժանմունքի խոսնակ Դեն Աարոնը հայտարարել է. «Ոստիկանությունը հեռախոսազանգ է ստացել փոխհրաձգության վերաբերյալ և մեկնել դեպքի վայր: Սակայն տեղում հրաձգության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկանության աշխատակիցների մոտ կասկած է առաջացրել մոտակայքում կայանված մեքնենա, որը պայթել է հատուկ ստորաբաժանման ժամանամանը զուգահեռ»:  

Հետաքննությունը ղեկավարում է  ՀԴԲ- ն: Այս կառույցը  հետաքննում է դաշնային հանցագործությունները, ինչպիսիք են ռմբակդրումները  և ահաբեկչական գործողությունները: