Ծննդյան տոների ուղևորություններ. Ամերիկացիների անուշադրությունը առողջապահական արձանագրությունների նկատմամբ
Չնայած ԱՄՆ առողջապահության պատասխանատուների նախազգուշացումներին և կորոնավիրուսից գրանցվող մահերի մեծ թվին, միլիոնավոր ամերիկացիներ, սուրբծննդյան տոներին ճանապարհորդում են, անտեսելով առողջապահական ցուցումները:
Ըստ «Ալ Ջազիրայի» հաղորդման, միայն անցյալ շաբաթ, ավելի քան յոթ միլիոն ամերիկացի, օդային տրանսպորտով ճանապարհորդություն է կատարել դեպի երկրի տարբեր շրջաններ:
Միլիոնավոր ուրիշներ ճամփորդության են մեկնել մեքենայով, գնացքով կամ ավտոբուսով:
ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի պաշտոնյաները հայտարարել են, որ երկշաբաթյա արձակուրդից հետո, հունվարի կեսերից մինչև ամսվա վերջ, գրանցվելու է կորոնավիրուսիային հիվանդության վարակման տեմպերի աճ:
Հրապարակված վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 193 հազար նոր դեպք: Երեք հազար մարդ մահացել է:
Առողջապահության ոլորտի պաշտոնյաները նշել են, որ ճանապարհորդողները կթուլացնեն առողջապահական համակարգի՝ համաճարակի պայմաններում գտնվող մարդկանց պաշտպանելու հնարավորությունը: