Թրամփը չեղարկում է միլիոնավոր ամերիկացիների գործազրկության ապահովագրությունը
ԱՄՆ նախագահի կողմից կորոնավիրուսի տնտեսական վերականգնման հատուկ օրինագծի արգելափակումը միլիոնավոր ամերիկացիների դրել է գործազրկության ապահովագրությունը կորցնելու վտանգի եզրին:
Reuters- ի հաղորդման համաձայն, նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ստորագրել 2,3 տրիլիոն դոլար արժողությամբ կորոնավիրուսի պայմաններումա ջակցությունց ուցաբերելու բյուջեն: Այժմ կորոնավիրուսի համաճարակի պատճառով միլիոնավոր ամերիկացիներ որ կորցրել են աշխատանքն ի վիճակի չեն պահել իրենց ընտանիքները: Շաբաթ օրը նրանք այլևս չեն կարողանա գործազրկության ապահովագրություն ստանալ:
Հաղորդման համաձայն, եթե օրինագիծը չստորագրվի, միլիոնավոր դաշնային աշխատողներ հարկադիր արձակուրդ կմեկնեն, իսկ ԱՄՆ կառավարության մեծ մասը կփակվի:
Թրամփը պնդում է, որ աջակցում է ԱՄՆ-ում գործազուրկներին, բայց իր նախագահության ընթացքում դեռ լուրջ որոշում չի կայացրել պաշտպանել գործազուրկների իրավունքները:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի բռնկումից ի վեր հազարավոր ընկերություններ և գործարաններ փակվել են: