Թրամփը կրկնել է ԱՄՆ նախագահական վերջին ընտրություններում կեղծիքների մասին մեղադրանքները
https://parstoday.ir/hy/news/world-i130222-Թրամփը_կրկնել_է_ԱՄՆ_նախագահական_վերջին_ընտրություններում_կեղծիքների_մասին_մեղադրանքները
ԱՄՆ նախագահը Թվիթերում արած գրառման մեջ նշել է, որ նախագահական ընտրություններում կեղծիքների մասին ապացույցներ ունի, բայց ԱՄՆ Գերագույն դատարանը հրաժարվել է հետաքննել այդ գործը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2020 05:56 Asia/Tehran
  •  Թրամփը կրկնել է ԱՄՆ նախագահական վերջին ընտրություններում կեղծիքների մասին մեղադրանքները

ԱՄՆ նախագահը Թվիթերում արած գրառման մեջ նշել է, որ նախագահական ընտրություններում կեղծիքների մասին ապացույցներ ունի, բայց ԱՄՆ Գերագույն դատարանը հրաժարվել է հետաքննել այդ գործը:

 Թրամփը պնդում է, որ Գերագույն դատարանը թույլ և անարդյունավետ է գործել  համատարած կեղծիքի հարցով, որն ըստ նրա առկա է եղել 2020 թ. նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Թվիթերի իր միկրոբլոգում  գրել էր, որ ընտրակեղծիքները ոչ թե դավադրության տեսություն են, այլ փաստ:

Չնայած 2020-ի նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատմանը և Ջո Բայդենի հաղթանակի հաստատմանը, Թրամփը շարունակում է պնդել կեղծիքների մասին մեղադրանքները: Միևնույն ժամանակ, իշխանությունն ընտրված կառավարությանը փոխանցելու գործընթացը սկսվել է շատ վաղուց, և նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2021 թվականի հունվարի 20-ին: