Լեռնային Ղարաբաղում սպանվել է Ադրբեջանի Հանրապետության մեկ զինծառայող
Դեկտեմբեր 28, 2020 12:37 Asia/Tehran
Լեռնային Ղարաբաղում սպանվել է Ադրբեջանի Հանրապետության մեկ զինծառայող:
Սպուտնիկ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ դեկտեմբերի 27-ին, հայկական դիվերսիոն խումբը հարձակվել է Խոջվանդի շրջանի Աղդամ գյուղում գտնվող ադրբեջանական բանակի դիրքերի վրա՝ սպանելով մեկ և վիրավորելով մեկ այլ զինվորի:
Հայաստանը հերքել է ադրբեջանական կողմի պնդումը և ընդգծել, որ տարածաշրջանում ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմի դիտարկման կենտրոն ստեղծելու մասին:
Պիտակ