Լեռնային Ղարաբաղում սպանվել է Ադրբեջանի Հանրապետության մեկ զինծառայող
https://parstoday.ir/hy/news/world-i130297-Լեռնային_Ղարաբաղում_սպանվել_է_Ադրբեջանի_Հանրապետության_մեկ_զինծառայող
Լեռնային Ղարաբաղում սպանվել է Ադրբեջանի Հանրապետության մեկ զինծառայող:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2020 12:37 Asia/Tehran
  • Լեռնային Ղարաբաղում սպանվել է Ադրբեջանի Հանրապետության մեկ զինծառայող

Լեռնային Ղարաբաղում սպանվել է Ադրբեջանի Հանրապետության մեկ զինծառայող:

Սպուտնիկ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ դեկտեմբերի 27-ին, հայկական  դիվերսիոն խումբը հարձակվել է Խոջվանդի շրջանի Աղդամ գյուղում գտնվող ադրբեջանական բանակի դիրքերի վրա՝ սպանելով մեկ և վիրավորելով մեկ այլ զինվորի:

Հայաստանը հերքել է ադրբեջանական կողմի պնդումը և ընդգծել, որ տարածաշրջանում ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել: 

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմի դիտարկման կենտրոն ստեղծելու մասին: