ԱՄՆ հանրապետականները հայց են ներկայացրել Մայք Փենսի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i130336-ԱՄՆ_հանրապետականները_հայց_են_ներկայացրել_Մայք_Փենսի_դեմ
ԱՄՆ-ում ընտրական կոլեգիայի ձայների հաշվարկման հետ կապված հանրապետականները հայց են ներկայացրել այդ երկրի փոխնախագահ Մայք Փենսի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2020 12:56 Asia/Tehran
  • ԱՄՆ հանրապետականները հայց են ներկայացրել Մայք Փենսի դեմ

ԱՄՆ-ում ընտրական կոլեգիայի ձայների հաշվարկման հետ կապված հանրապետականները հայց են ներկայացրել այդ երկրի փոխնախագահ Մայք Փենսի դեմ:

Չնայած ԱՄՆ նախագահի կողմնակիցները ձախողել են նոյեմբերի երեքին կայացած ընտրություններում այդ երկրի նորընտիր նախագահ Ջո Բայդենի հաղթանակը կանխելու հարցում, Թրամփի կողմնակից հանրապետականները Կոնգրեսում  ընտրական կոլեգիայի ձայների հաշվարկից խուսափելու համար,  Թրամփի տեղակալ Մայք Փենսի դեմ հայց են ներկայացրել Դաշնային դատարան:

Փենսի դեմ ներկայացված հայցը կապված է հունվարի 6-ին կայանալիք Կոնգրեսի նիստում, նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուի օգտին տրված ընտրական կոլեգիայի ձայները հաշվարկելու հետ:

Նշենք, որ Սենատը նախագահում է Մայք Փենսը:

Ավելի վաղ, Թրամփն  իր տեղակալ Փենսից պահանջել էր չհաստատել Կոնգրեսում անցկացվելիք  քվեարկության արդյունքները: