Չաք Շումեր. Քաղաքացիների կենցաղային խնդիրները համատարած բնույթ են ստացել
ԱՄՆ Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավարն անդրադառնալով իլիոնավոր ամերիկյան ընտանիքների 2000 ԱՄՆ դոլարի օգնության տրամադրմանն ասել է, որ քաղաքացիները կանգնած են լուրջ տնտեսական խնդիրների առջև:
ԱՄՆ Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չակ Շումերը հայտարարել է, որ տասնյակ միլիոնավոր ամերիկացի աշխատավորներ այժմ անցնում են իրենց ամենադժվար օրերը: Նա հավելել է. «Տասնյակ միլիոնավոր աշխատողներ կորցրել են իրենց աշխատանքը, իսկտասնյակ միլիոնավոր ուրիշներ, պայքարում են իրենց ընտանիքի սնունդն ապահովելու համար»:
Ըստ Շումերի, ներկայումս ԱՄՆ-ում կա շուրջ 26 միլիոն մարդ, ովքեր պայքարում են սնունդ և վարձավճարների համար գումար հայթհայթելու համար:
Կորոնավիօրուսի դեմ պայքարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության անարդյունավետ աշխատանքը և ամերիկացիների աճող խնդիրները Սպիտակ տան հասցեին սուր քննադատությունների և նախագահի նկատմամբ դժհգոհության պատճառ են դարձել: