Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անցկացրել են մարտական պարապմունքներ
https://parstoday.ir/hy/news/world-i130360-Ռուս_խաղաղապահները_Լեռնային_Ղարաբաղում_անցկացրել_են_մարտական_պարապմունքներ
Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների զինծառայողները «Ստեփանակերտ» և «Մարտակերտ» զորավարժարաններում լուծել են մի շարք ուսումնական խնդիրներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2020 08:34 Asia/Tehran
  • Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անցկացրել են մարտական պարապմունքներ

Մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների զինծառայողները «Ստեփանակերտ» և «Մարտակերտ» զորավարժարաններում լուծել են մի շարք ուսումնական խնդիրներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

Կրակային պատրաստության պարապմունքների ընթացքում զինծառայողները տարբեր տիպի թիրախների վրա կրակել են ինքնաձիգներից եւ գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, ձեռքի հակատանկային նռնականետերից:

Ընդհանուր առմամբ մարտական պատրաստության պարապմունքներին ներգրավված է շուրջ 200 ռուս զինծառայող:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio