ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի զոհերի ամենաբարձր ամենօրյա թիվը
Միացյալ Նահանգներից ստացված վիճակագրության համաձայն, երեկ այդ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է շուրջ 235 հազարով:
Worldometer կայքի տվյալներով, վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ բոլոր նահանգներում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 234,550 նոր դեպք:
Երեկ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 3880 քաղաքացի: Այս թիվն ամենաբարձրն է մինչ այս գրանցված ամենօրյա վիճակագրության մեջ:
Այսպիսով, ԱՄՆ-ում Covid 19 վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 20 216 991, զոհերի թիվը ՝ 350 778 հոգի:
ԱՄՆ-ը ներկայումս գլխավորում է աշխարհը թե՛ կորոնավիրուսով վարակվածների, թե՛ վիրուսով հարուցված մահացությունների թվով:
ԱՄՆ կառավարությունը և, մասնավորապես, նախագահ Դոնալդ Թրամփը լայն քննադատության են ենթարկվել կորոնավիրուսի դեմ անարդյունավետ պայքարի համար: