Չինաստանը խստորեն հակազդել է ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i130413-Չինաստանը_խստորեն_հակազդել_է_ԱՄՆ_ին
Չինաստանը դատապարտել է Թայվանի նեղուցից ԱՄՆ-ի ռազմանավերի կրկին անցնելու քայլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2020 08:46 Asia/Tehran
  • Չինաստանը խստորեն հակազդել է ԱՄՆ-ին

Չինաստանը դատապարտել է Թայվանի նեղուցից ԱՄՆ-ի ռազմանավերի կրկին անցնելու քայլը:

Հինգշաբթի օրը, Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդմամբ, Չինաստանի ՊՆ-ն հայարարել է, որ ԱՄՆ-ի այս քայլը  հրահրիչ է և  ուղղված է տարածաշրջանում իր ուժի ցուցադրմանը:

Չինաստանի ՊՆ-ն հավելել է.«Ամերիկյան ռազմանվաերի տեղաշարժը սխալ ուղերձ է հղում Թայվանի անկախության կողմնակիցների համար, ինչը լուրջ սպառնալիք է համարվում տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար»:

Ընթացիկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ, ԱՄՆ-ի ռազմանավերը անցնում են Թայվանի նեղուցից: 

Չինաստանը Թայվանն իր անբաժանելի մասն է համարում: 

ԱՄՆ-ն այս ծովը համարում է միջազգային ջրային տարածք և ընդգծում է այդ տարածքներում նավերի և սուզանավերի երթևեկության իր օրինական իրավունքը: