ԱՄՆ-ում մեկ միլիոն երեխա վարակվել է կորանավիրուսով
ԱՄՆ-ի մանկաբուժության ակադեմիան հայտարարել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն երեխա վարակվել է Covid 19 վիրուսով:
Իրանի ռադիոհեռուստատեսոության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի մանկաբուժության ակադեմիան հայտարարել է, որ դեկտեմբերի 24-ի դրությամբ ԱՄՆ-ում առնվազն երկու միլիոն երեխա վարակվել է Covid-19 վիրուսով, և նրանցից մեկ միլիոնը գրանցվել է վերջին մեկ ամսվա ընթացքում:
Աշխարհում կոռոնավիրուսի պանդեմիայի բռնկումից ի վեր , հիվանդների և զոհերի քանակով, ԱՄՆ-ը աշխարհի առաջատար երկիրն է: Մինչ այժմ այս երկրում շուրջ քսան միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով:
ԱՄՆ կառավարությունը և նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության են ենթարկվել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում անպատասխանատվության համար: