Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան
https://parstoday.ir/hy/news/world-i130428-Թուրքիայի_պաշտպանության_նախարարը_ժամանել_է_Ադրբեջան
Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է թուրքական զորքերի հետ, որոնք ծառայելու են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի ռեժիմի վերահսկողության կենտրոնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2020 13:11 Asia/Tehran
  • Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան

Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է թուրքական զորքերի հետ, որոնք ծառայելու են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի ռեժիմի վերահսկողության կենտրոնում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը, Բաքու կատարած այցի ընթացքում, Հալուսի Աքարը հայտարարել է, որ թուրք զինվորականները պատրաստ են իրականացնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի դիտորդական առաքելությունը:

Հալուսի Աքարն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկայում մեկնարկելու են Լեռնային Ղարաբաղի Աղդամի տարածքում համատեղ հրադադարի վերահսկման կենտրոնի շտաբի կառուցման աշխատանքները:

Սեպտեմբերի 27-ին, Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքներում Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր բախումների արդյունքում, երկու կողմերն ունեցան մեծ թվով զոհեր ու վիրավորներ:

Նոյեմբերի 10-ին, Ռուսաստանի միջնորդությամբ, Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեցին զինադադարի փաստաթուղթ: