Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտն աճել է
https://parstoday.ir/hy/news/world-i130441-Թուրքիայի_արտաքին_առևտրի_դեֆիցիտն_աճել_է
Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտը 2020 թվականին գերազանցել է 45 միլիարդ դոլարի սահմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2020 14:54 Asia/Tehran
  • Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտն աճել է

Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտը 2020 թվականին գերազանցել է 45 միլիարդ դոլարի սահմանը:

Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը  հայտարարել է, որ այդ երկրի բյուջեի դեֆիցիտը 2020 թվականին աճել է 83 տոկոսով: Արտահանումը նվազել է 8.3, իսկ ներմուծումն աճել 3.5 տոկոսով: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: 

Թուրքական լիրան 2020-ին դոլարի նկատմամբ արժեզրկվեց մոտ 20 տոկոսով: Հաշվի առնելով ներմուծման համար դոլարից Թուրքիայի աննախադեպ կախվածությունը,  այդ երկրի առևտրի դեֆիցիտն աճել է:

Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով մեծապես տուժել է  նաև Թուրքիայի զբոսաշրջության արդյունաբերությունը, որը համարվում է երկրի եկամտի ամենակարևոր աղբյուրներից մեկը:

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է երկու միլիոն 194 հազար 272-ի: Մահացել է 20 հազար 642 մարդ: