Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտն աճել է
Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտը 2020 թվականին գերազանցել է 45 միլիարդ դոլարի սահմանը:
Թուրքիայի վիճակագրության ինստիտուտը հայտարարել է, որ այդ երկրի բյուջեի դեֆիցիտը 2020 թվականին աճել է 83 տոկոսով: Արտահանումը նվազել է 8.3, իսկ ներմուծումն աճել 3.5 տոկոսով: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Թուրքական լիրան 2020-ին դոլարի նկատմամբ արժեզրկվեց մոտ 20 տոկոսով: Հաշվի առնելով ներմուծման համար դոլարից Թուրքիայի աննախադեպ կախվածությունը, այդ երկրի առևտրի դեֆիցիտն աճել է:
Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով մեծապես տուժել է նաև Թուրքիայի զբոսաշրջության արդյունաբերությունը, որը համարվում է երկրի եկամտի ամենակարևոր աղբյուրներից մեկը:
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է երկու միլիոն 194 հազար 272-ի: Մահացել է 20 հազար 642 մարդ: