Գեներալ Սոլեյմանիի արդյունավետ դերը ահաբեկչության դեմ պայքարում
https://parstoday.ir/hy/news/world-i130511-Գեներալ_Սոլեյմանիի_արդյունավետ_դերը_ահաբեկչության_դեմ_պայքարում
Ռուս փորձագետներն ու վերլուծաբանները ընդգծել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի նահատակ հրամանատարի արդյունավետ դերը ահաբեկչության դեմ պայքարում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2021 14:21 Asia/Tehran

Ռուս փորձագետներն ու վերլուծաբանները ընդգծել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի նահատակ հրամանատարի արդյունավետ դերը ահաբեկչության դեմ պայքարում:

Ռուսաստանում Համաշխարհային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելիագինը Իրանի ռադիոհեռուստատեսությանը ասել է. «Գեներալ Սոլեյմանին կարևոր դեր խաղաց Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում՝ խափանելով ԱՄՆ ծրագրերը և արժեզրկելով Վաշինգտոնի մեծ ներդրումները Սիրիայում»:

Եվրասիական կոնվերգենցիայի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Եվսեևը, նշելով Սարդար Սոլեյմանիի յուրահատուկ հատկությունները, որպես եզակի ռազմավար ասել է.«Փաստորեն, գեներալ Սոլեյմանին Իրաքը փրկեց փլուզումից և կործանումից  և իր անմոռանալի դերակատարմամբ նա հիմնեց դիմադրության խմբավորումները Իրաքում»: