Թրամփը կոչ է արել բողոքի ցույցեր անցկացնել ընտրությունների արդյունքների դեմ
Սպիտակ տանն իր ներկայության վերջին օրերին, Թրամփն իր աջակիցներին կոչ է արել բողոքի ցույցեր անցկացնել ընտրությունների արդյունքների դեմ:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի նախագահը, մի տեսանյութ տարածելով, իր աջակիցներից պահանջել է հունվարի 6-ին՝ նախագահական ընտրությունների արդյունքները հաստատելու Կոնգրեսի նիստի օրը, Նյու-Յորքում ցույց անցկացնել:
Իր թվիթերյան էջում Թրամփը գրել է, որ ցույցը կայանալու է չորեքշաբթի օրը, ժամը 11-ին՝ «գողացված քվեները հետ վերադարձնելու նպատակով»:
Մի խումբ հանրապետական կոնգրեսականներ մտադիր են չորեքշաբթի օրվա նիստում իրենց բողոքը հայտնել ընտրությունների արդյունքների և Բայդենի հաղթանակի նկատմամբ:
Շուրջ երկու շաբաթ հետո կայանալու է Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը և փորձագետների կարծիքով, Թրամփն իր աջակիցներին դրդելով ցույցեր անցկացնել, ձգտում է խռովություն առաջացնել և բռնությամբ փոխել ընտրությունների արդյունքները: