Դոնալդ Թրամփը խոստացել է անցնցում փոխանցել իշխանությունը
https://parstoday.ir/hy/news/world-i130711-Դոնալդ_Թրամփը_խոստացել_է_անցնցում_փոխանցել_իշխանությունը
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հունվարի 20-ին տեղի կունենա իշխանության փոխանցում, թեև ինքը համաձայն չէ անցկացված ընտրությունների արդյունքների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2021 11:45 Asia/Tehran
  • Դոնալդ Թրամփը խոստացել է անցնցում փոխանցել իշխանությունը

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հունվարի 20-ին տեղի կունենա իշխանության փոխանցում, թեև ինքը համաձայն չէ անցկացված ընտրությունների արդյունքների հետ:

Պետության ղեկավարի այս հայտարարությունն իր թվիթերյան էջում հրապարակել է նախագահի՝ սոցիալական մեդիայի հաղորդակցությունների հարցերով օգնական Դանիել Սկավինոն, հաղորդում է Gazeta.ru-ն:

«Թեև ես ընդհանրապես համաձայն չեմ ընտրությունների արդյունքների հետ, այնուամենայնիվ, հունվարի 20-ին պատշաճ կերպով տեղի կունենա իշխանության փոխանցում»,- ասված է հայտարարությունում:

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվել են նախագահական ընտրություններ: Երկրի ղեկավարի պաշտոնում հիմնական հավակնորդներն էին դեմոկրատ Ջո Բայդենը և Հանրապետական Դոնալդ Թրամփը: Ընտրությունների արդյունքներով՝ հաղթել է Բայդենը, բայց Թրամփը չի ճանաչում և բողոքարկում է արդյունքները դատարանում: ԱՄՆ Կոնգրեսը հունվարի 7-ին պաշտոնապես հաստատել է Բայդենի հաղթանակը:

orakarg.com