Կարևոր սոցցանցերը սառեցրել են Թրամփի օգտահաշիվը
Հունվար 07, 2021 13:38 Asia/Tehran
Instagram սոցցանցը, հետևելով Facebook-ին ու Twitter-ին, սառեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը։ Այս մասին հայտարարել է Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին՝ նշելով, որ օգտահաշիվը փակվել է 24 ժամով։ Ավելի վաղ Twitter-ը նախագահի օգտահաշիվը սառեցրել էր 12, իսկ Facebook-ը՝ 24 ժամով։
Վերոնշյալ սոցցանցերը և Youtube-ը նաև արգելափակել էին ցուցարարներին հղված Թրամփի տեսաուղերձը՝ պարզաբանելով, որ այն խախտում է իրենց կանոնները։
Թրամփը Վաշինգտոնում անկարգությունների ֆոնին դիմել էր ցուցարարներին՝ կոչ անելով նրանց տուն գնալ՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ ընտրությունները «գողացվել են»։
1in.am
Պիտակ