Կարևոր սոցցանցերը սառեցրել են Թրամփի օգտահաշիվը
https://parstoday.ir/hy/news/world-i130726-Կարևոր_սոցցանցերը_սառեցրել_են_Թրամփի_օգտահաշիվը
Instagram սոցցանցը, հետևելով Facebook-ին ու Twitter-ին, սառեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը։ Այս մասին հայտարարել է Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին՝ նշելով, որ օգտահաշիվը փակվել է 24 ժամով։ Ավելի վաղ Twitter-ը նախագահի օգտահաշիվը սառեցրել էր 12, իսկ Facebook-ը՝ 24 ժամով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2021 13:38 Asia/Tehran
  • Կարևոր սոցցանցերը  սառեցրել են Թրամփի օգտահաշիվը

Instagram սոցցանցը, հետևելով Facebook-ին ու Twitter-ին, սառեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը։ Այս մասին հայտարարել է Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին՝ նշելով, որ օգտահաշիվը փակվել է 24 ժամով։ Ավելի վաղ Twitter-ը նախագահի օգտահաշիվը սառեցրել էր 12, իսկ Facebook-ը՝ 24 ժամով։

Վերոնշյալ սոցցանցերը և Youtube-ը նաև արգելափակել էին ցուցարարներին հղված Թրամփի տեսաուղերձը՝ պարզաբանելով, որ այն խախտում է իրենց կանոնները։

Թրամփը Վաշինգտոնում անկարգությունների ֆոնին դիմել էր ցուցարարներին՝ կոչ անելով նրանց տուն գնալ՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ ընտրությունները «գողացվել են»։

1in.am