Amnesty International- ը Թրամփին մեղադրել է բռնություն հրահրելու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i130738-amnesty_international_ը_Թրամփին_մեղադրել_է_բռնություն_հրահրելու_մեջ
Amnesty International- ը վերջին նախագահական ընտրությունների արդյունքները մերժելու և ընտրակեղծիքների վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարություններն ու գործողությունները, որոնց արդյունքում վերջինիս կողմնակիցները մուտք են գործել Կոնգրեսի շենք, որակել է որպես բռնության դրդող գործողություններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2021 05:52 Asia/Tehran

Amnesty International- ը վերջին նախագահական ընտրությունների արդյունքները մերժելու և ընտրակեղծիքների վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարություններն ու գործողությունները, որոնց արդյունքում վերջինիս կողմնակիցները մուտք են գործել Կոնգրեսի շենք, որակել է որպես բռնության դրդող գործողություններ:

Amnesty International- ի ժամանակավոր գործադիր տնօրեն Բոբ Գուդֆելոուն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի կողմից իշխանությունը խաղաղ փոխանցելուց հրաժարվելը  լուրջ սպառնալիք է  մարդու իրավունքների, հանրային անվտանգության և օրենքի գերակայության համար:

Գուդֆելոուն Կապիտոլիումի վրա Թրամփի կողմնակիցների հարձակման վերաբերյալ ասել է, որ նախագահը բազմիցս խրախուսել է իր կողմնակիցների կողմից բռնությունը, անկարգություններն ու անօրինականությունները, և ամերիկացի բոլոր պաշտոնյաները պետք է դատապարտեն նրա գործողությունները:

Հունվարի 6-ին, երբ Ներկայացուցիչների պալատի ու Սենատի համատեղ նիստում  պետք է հաստատվեր Բայդենի հաղթանակը,  ԱՄՆ Կոնգրեսի առջև հավաքվելու Թրամփի կոչից հետո, նրա կողմնակիցները ներխուժեցին  Կոնգրեսի շենք:

Կապիտոլիումի վրա Թրամփի կողմնակիցների   հարձակման հետևանքով զոհվել է չորս քաղաքացի, այդ թվում՝ մեկ կին: