Թրամփն ընդունել է նախագահական ընտրություններում իր պարտությունը
Հինգշաբթի օրը հրապարակված տեսաուղերձում, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ընդունում է նախագահական ընտրություններում կրած պարտությունը և խոստացել իշխանությունը փոխանցել հաջորդ վարչակազմին:
Անդրադառնալով Կոնգրեսի կողմից նախագահական ընտրությունների արդյունքի հաստատմանը, Թրամփը նշել է, որ ներկայումս, իր կառավարությունը կենտրոնանալու է իշխանությունը հաջորդ վարչակազմին փոխանցելու վրա:
Թրամփը հավելել է, որ հիմա հաշտվելու և վերականգնվելու ժամանակն է և զայրույթը պետք է մեղմվի:
Թրամփն այս հայտարարությունը պետք է աներ մի քանի շաբաթ առաջ; Սակայն նա ոչ միայն այդպես չվարվեց, այլ իր ելույթներով ավելի սրեց իրավիճակը, իսկ արդյունքում, նրա աջակիցները չորեքշաբթի օրը ներխուժեցին Կոնգրեսի շենք:
Տեսաուղերձում Թրամփը ներողություն չի խնդրել իր կողմնակիցներին Կոնգրեսի վրա հարձակման դրդելու համար:
Հարձակումների արդյունքում չորս մարդ զոհվեց, տասնյակ մարդիկ վիրավորվեցին: