Թրամփն ընդունել է նախագահական ընտրություններում իր պարտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i130749-Թրամփն_ընդունել_է_նախագահական_ընտրություններում_իր_պարտությունը
Հինգշաբթի օրը հրապարակված տեսաուղերձում, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ընդունում է նախագահական ընտրություններում կրած պարտությունը և խոստացել իշխանությունը փոխանցել հաջորդ վարչակազմին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2021 07:30 Asia/Tehran
  • Թրամփն ընդունել է նախագահական ընտրություններում իր պարտությունը

Հինգշաբթի օրը հրապարակված տեսաուղերձում, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ընդունում է նախագահական ընտրություններում կրած պարտությունը և խոստացել իշխանությունը փոխանցել հաջորդ վարչակազմին:

Անդրադառնալով Կոնգրեսի կողմից նախագահական ընտրությունների արդյունքի հաստատմանը, Թրամփը նշել է,  որ ներկայումս, իր կառավարությունը կենտրոնանալու է իշխանությունը հաջորդ վարչակազմին փոխանցելու վրա:

Թրամփը հավելել է, որ հիմա հաշտվելու  և վերականգնվելու ժամանակն է և զայրույթը պետք է մեղմվի:

Թրամփն այս հայտարարությունը պետք է աներ մի քանի շաբաթ առաջ; Սակայն նա ոչ միայն այդպես չվարվեց, այլ իր ելույթներով ավելի սրեց իրավիճակը, իսկ արդյունքում, նրա աջակիցները չորեքշաբթի օրը ներխուժեցին Կոնգրեսի շենք:

Տեսաուղերձում Թրամփը ներողություն չի խնդրել իր կողմնակիցներին Կոնգրեսի վրա հարձակման դրդելու համար:

Հարձակումների արդյունքում չորս մարդ զոհվեց, տասնյակ մարդիկ վիրավորվեցին: